Երկարաձգեք միայն լուրջ աշխատանք կատարած հանձնաժողովների ժամկետները. Աղազարյանը՝ Դավոյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 25-05-2022
ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը որպես հարակից զեկուցող հանդես եկավ։

Հարցուպատասխանի ընթացքում Հովիկ Աղազարյանը, հարցն ուղղելով Դավոյանին, ասաց. «Այսօրվա վեց ամիս ռեժիմով ևս վեց ամիս երկարացվում է կամ չի երկարացվում, դա Ձե՞ր առաջարկն է, թե՞ հանձնաժողովի, որովհետև շատ հետաքրքրի առաջարկություն է»։

Ի պատասխան Աղազարյանի հարցի՝ Դավոյանը հայտնեց, որ այն քննարկվել է հանձնաժողովում։ Աղազարյանն ասաց. «Երբ մենք տալիս ենք վեց ամիս ժամանակ, և աշխատանքներ են կատարվում, և մենք տեսնում ենք, որ քննիչ հանձնաժողովը լուրջ աշխատանքներ է կատարել և ժամանակային խնդիր ունի, այդ ժամանակ նոր երկարաձգեք»։

Հիշեցնենք, որ նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել և հավանության էր արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում