Կալանավորել եք ուզում, միանգամից ապօրինի կալանքի որոշումը տվեք, էլ ինչի՞ եք ձևեր թափում․ Արսեն Բաբայան
copy image url

Կալանավորել եք ուզում, միանգամից ապօրինի կալանքի որոշումը տվեք, էլ ինչի՞ եք ձևեր թափում․ Արսեն Բաբայան

Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:24 16-12-2023
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր լրացուցիչ անգամ ապացուցվեց, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է:

Քննիչն այսօր գրավ խափանման միջոցի վերաբերյալ որոշում տվեց, որի համաձայն կիրառում են 50 միլիոն դրամի գրավ:
Պատասխանս հստակ էր. կալանավորել եք ուզում միանգամից ապօրինի կալանքի որոշումը տվեք, էլ ինչի՞ եք ձևեր թափում:

Հովհաննես Շահինյանի նկատմամբ ցանկացած խափանման միջոցի կիրառումը հակաօրինական է թեկուզ այն պարզ պատճառով, որ հենց երեկ Շահինյանը վերադարձավ և ներկայացավ նախաքննությանը»։