Քաղաքապետարանից ասել են՝ մարդիկ ինչ տալիս են, պետք է շնորհակալ լինել, ավելին չպահանջել

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:59 15-12-2023
Վարդան Հովհաննիսյանը արդեն երկար տարիներ աշխատում է որպես Ձմեռ պապ և ծաղկավաճառ, մոտոցիկլետով շրջում քաղաքում։ Նրան արդեն շատերն են հասցրել ճանաչել։

«Մոտոցիկլետը Ձմեռ պապիկի կերպարով շատ գեղեցիկ է։ Իմ սիրած գործն է համ ծաղիկ վաճառելը, համ Ձմեռ պապ աշխատելը»,- ողջունելով պատմում է Վարդանը։

Երևանի քաղաքապետարանի՝ Ձմեռ պապերին և Ձյունանուշներին հավաստագրեր տրամադրելու որոշմանը ի պատասխան ասաց՝ հավաստագիր տալիս են այն մարդկանց, ովքեր կարողանում են կերպարը նորմալ կերտել, կարողանան երեխաներին ուրախացնել․ «Կարևոր է՝ նորմալ լինի տեսքը, մաքուր լինեն շորերը, հարբեցող չլինեն»։

Վարդանը անցած տարի է քաղաքապետարանից ստացել հավաստագիրը, ասում է՝ քաղաքապետարանի աշխատողները նայում են շորերի մաքրությանը, ասել են՝ մարդիկ ինչ տալիս են, պետք է շնորհակալ լինել, ավելին չպահանջել։

Ամենից շատ դիտված