Կուսակցություններն ընդամենը կնիք ունեցող իրավաբանական անձիք են՝ ինչը թույլ է տալիս մասնակցել ընտրություններին, ոչ ավելին․ Դանիելյան
copy image url

Կուսակցություններն ընդամենը կնիք ունեցող իրավաբանական անձիք են՝ ինչը թույլ է տալիս մասնակցել ընտրություններին, ոչ ավելին․ Դանիելյան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:14 09-03-2023
Ամեն ժամանակաշրջան փոխում է հանրային հարաբերությունների ձևերն ու որակը. Դա ունի և հոգեբանական, և տեխնոլոգիական, և բովանդակային պատճառներ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաև նշել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանում տարերային կերպով ձևավորվում են հանրային-քաղաքական նախաձեռնություններ, որոնք փորձում են վերագնահատել մեր անցյալն ու ներկան, նաև կազմակերպման նոր ձևեր ու նոր բավանդակություն գտնել:

Պետք է փաստենք, որ կուսակցությունները որպես հանրային-քաղաքական միավորումներ, որոնք քաղաքական կոնտենտ են ստեղծում ու մոբիլիզացնում են հանրությանը, արդեն անցած փուլ է: Կուսակցություններն ընդամենը կնիք ունեցող իրավաբանական անձիք են՝ ինչը թույլ է տալիս մասնակցել ընտրություններին, ոչ ավելին:

Նոր ձևավորվող խմբերի առջև խնդիր է դրված՝ վերածվել ցանցային կառույցի, ընդհանուր կոորդինացնող խորհրդի շնորհիվ ու հանրության համար դառնալ թափանցիկ:

Դրա համար պետք են լեգիտիմ հարթակներ՝ բացահայտվելու ու լեգալ գործունեություն ծավալելու համար: Նաև, գտնել մեկ-երկու, շատ պարզ, շատ հստակ, միավորող նպատակ»:

Ձեզ գուցե հետաքրքրի