Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իր գործընկերներին, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդներին՝ «Եվրոպական խորհրդի ուղենշային որոշումների» համար։
«Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, բոլոր նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները», - X-ի իր էջում գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է շնորհվել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ կսկսվեն։