Թուրքական որակ՝ հայկական զեղչով․ LC Waikiki-ի պարզաբանումը
copy image url

Թուրքական որակ՝ հայկական զեղչով․ LC Waikiki-ի պարզաբանումը

Ներքին 1 տարի առաջ - 17:20 13-12-2023
Երեկ Երևանի բնակիչներից մեկը զանգահարել էր Oragir.News-ի խմբագրություն և ասել, որ հագուստի խանութներից գնումներ կատարելիս նկատել է, որ պիտակի վրա նշված գները տարբեր են իրական արժեքից. ավելին՝ զեղչված ապրանքը նախնական գնից ավելի թանկ է.

«LC Waikiki-ից սպորտային տաբատ գնեցի, արժեքը 10.280 դրամից «զեղչվել» և դարձել էր 11.990 դրամ»։

LC Waikiki-ից այսօր զանգահարել են Oragir.News-ի խմբագրություն և պարզաբանել են, որ իրենց ապրանքի վրա գրված է եղել ոչ թե 10.280, այլև՝ 16280 դրամ։ Դա ապացուցելու համար ուղարկել են նաև գնապիտակի նոր լուսանկարը։



Oragir.News-ը կրկին կապ է հաստատել վերոնշյալ քաղաքացու հետ։ Վերջինիս հավաստմամբ, ինքը աշխատողից փորձել է ճշտել արդյո՞ք թյուրիմացություն է, եթե ինչպես տնօրինությունն է փաստում, իրենք ճիշտ էին, կարող էին, պարզապես իրեն տեղեկացնել։ Ավելին, աշխատողները տեսել են, որ ինքը նկարում է պիտակը։

«Երկրորդ՝ խնդիրն այն է, որ 26 տոկոս զեղչի պարագայում էլ թվերը չեն համապատասխանում իրար»,- ասաց քաղաքացին։