ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը պնդում է, որ արևմտյան երկրներն ավելի ու ավելի են քննարկում Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Նարիշկինը շեշտել է, որ նրանք քննարկում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի, երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի թեկնածությունները՝ որպես Զելենսկու հնարավոր փոխարինող:
«Արտաքին հետախուզական ծառայությունը հավաստի տեղեկատվություն է ստանում այն մասին, որ արևմտյան առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները գնալով միմյանց հետ ավելի շատ են քննարկում Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխարինելու անհրաժեշտությունը»,- նշել է նա։
«Արևմուտքը կարծում է, որ Ուկրաինայի ղեկավարը չափազանց հեռուն է գնացել։ Քննարկվում են Զելենսկու հնարավոր իրավահաջորդները որպես պետության ղեկավար: Մասնավորապես, նոյեմբերին Բրյուսելում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում նշվել է, որ ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներից մեկը կարող է դառնալ փոխարինող, օրինակ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կամ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն», - եզրափակել է Նարիշկինը: