Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ինտերում» մտածում են Հենրիխ Մխիթարյանին փոխարինող գտնելու շուրջ։
Ըստ InterLive-ի՝ միլանյան ակումբում հայ կիսապաշտպանի դիրքում տեսնում են «Արսենալի» ֆուտբոլիստ Մեյսոն Մաունթին։
Հաղորդվում է, որ Հենրիխի, ինչպես նաև Դավիդե Ֆրատեզիի խաղը վերջին շրջանում չի գոհացնում, ուստի ակումբը միտված է նրանց փոխարեն այլ ֆուտբոլիստներ ձեռք բերելուն։
Նշենք, որ Մխիթարյանը երկարաձգել էր «Ինտերի» հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը 33 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։