40-ից ավել անգամ ինքնասպանության փորձ կատարող տղամարդը հերթական անգամ սպառնում է «Հաղթանակ» կամրջից ցած նետվել. shamshyan.com
copy image url

40-ից ավել անգամ ինքնասպանության փորձ կատարող տղամարդը հերթական անգամ սպառնում է «Հաղթանակ» կամրջից ցած նետվել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:59 08-12-2023
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարար-հոգեբանն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները այդ քաղաքացու հետ բանակցություններ են վարում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ այդ քաղաքացին 40-ից ավելի անգամներ նման եղանակով ինքնասպանության փորձ կատարող Խաժակն է, ու ամեն անգամ նրա կողմից կատարված նմանատիպ քայլերի հետևանքով օպերատիվ ծառայություններն արագ արձագանքում են ու ժամանում դեպքի վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։