Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել. shamshyan.com
copy image url

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը սպառնում էր Կիևյան կամրջից ցած նետվել. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 21:47 31-10-2023
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից սպառնում է ցած նետվել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած պարեկներին և փրկարարներին հաջողվել է հայտնաբերել այդ տղամարդուն, ում հետ այս պահին փրկարար-հոգեբանը բանակցություններ է վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փրկարար-հոգեբանին և պարեկներին հաջողվել է այդ քաղաքացուն համոզել և հիմա հոգեբանի հետ առանձին զրուցում են:

Թե ինչն է եղել քաղաքացու կողմից ծայրահեղ այդ քայլին դիմելու պատճառը՝ պարզվում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում