Երեխեքս դոմիկում մեծացան, հմի իրանք երեխեք ունին, բայց մենք դեռ տուն չունինք. գյումրեցի

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:10 08-12-2023
Գյումրեցի 75-ամյա Սոնիկ Ստեփանյանը ապրում է Սավոյան փողոցի տնակներից մեկում։ 88-ի երկրաշարժից հետո նրանց ընտանիքն էլ հազարավոր գյումրեցիների նման տեղափոխվեց տնակ։

«Մենք երկրաշարժից հետո 5 տարի Աբովյան փողոցի վրա միադմ հին տուն կար, ընդեղ կմնայինք, հետո էս դոմիկը տեղափոխվանք։ Պայմաններ չկար, 4 երեխեքիս հետ հարմարվանք, ապրեցինք։

Երեխեքս դոմիկում մեծացան, հմի իրանք երեխեք ունին, բայց մենք դեռ տուն չունինք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի Սոնիկ Ստեփանյանը։

Տիկին Սոնիկը հիշում է, որ դեկտեմբերի 7-ին 40 տարեկան էր, նաև հիշում է, որ այդ օրը մի քանի տարով ծերացավ։

Կորուստները շատ էին, բայց հրամայականն ապրելն էր։

Մանրամասները` տեսանյութում։