Ավետ Բարսեղյանը մեծություն չէ. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:25 08-12-2023
Երգահան Ավետ Բարսեղյանն օրեր առաջ՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ, ինքն իրեն անվանել էր Հայաստանի Հանրապետության մեծութուն։

Նա պատմել էր, որ երգիչ Գրիշա Աղախանյանի որդուն ստիպել է նկարվել իր հետ։

«Կասկադում ստիպել եմ էդ էրեխուն, որ ինքը գա ինձ հետ նկարվի, որպես իր երկրի մեծություն»,- ասել էր Բարսեղյանը։

Նրա այդ հայտարարությունը բուռն քննարկման տեղիք է տվել, որոշները Ավետ Բարսեղյանին անվանեցին ինքնահավան, քննադատեցին նրան, որոշներն էլ ծաղրեցին։

Իսկ թե ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները, Օragir.News-ը պարզեց հարցման միջոցով։

Անցորդներից հետաքրքրվել ենք՝ գիտե՞ն, թե ինչ հայ մեծություններ են այսօր ապրում, և արդյո՞ք Ավետ Բարսեղյանը մեծություն է։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ հայ մեծերից են՝ Տիգրան Մանսուրյանը, Ռազմիկ Դավոյանը։

Մի տղամարդ էլ պատասխանեց այսպես.

«Մեծություններ չունենք, բոլորն արդեն գնացել են»։

Մանրամասները՝ տեսանյութում։