Մանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող
copy image url

Մանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող

Սպորտ 1 տարի առաջ - 20:28 07-12-2023
Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից․

«Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Եզրափակիչ խաղափուլում Մանուելը 1.5:0.5 հաշվով հաղթել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիային:

Շնորհավորում ենք Մանուելին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։