Արգենտինան հաղթեց Բրազիլիային և դարձավ Ամերիկայի գավաթի հաղթող
copy image url

Արգենտինան հաղթեց Բրազիլիային և դարձավ Ամերիկայի գավաթի հաղթող

Սպորտ 3 տարի առաջ - 08:43 11-07-2021

Ամերիկայի գավաթի եզրափակչում Արգենտինան նվազագույն հաշվով հաղթեց Բրազիլիային և դարձավ գավաթակիր:

Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկայի րոպեներին երկու թիմերն էլ շատ ակտիվ էին գործում, բայց Արգենտինան առաջինն օգտագործեց իր հնարավորությունը: 21-րդ րոպեին ստանալով գնդակը` դիպուկ հարվածով աչքի ընկավ Անխել դի Մարիան: Խաղակեսի մյուս մասում, ըստ վիճակագրության, հավասար պայքար էր ծավալվել:

Երկրորդ կեսն առանձնացավ առավել կոպիտ խաղով. մրցավարն ընդհանուր առմամբ 8 դեղին քարտ ցույց տվեց: Այս խաղակեսում ավելի ակտիվ էր Բրազիլիան: Սակայն Արգենտինան ամբողջ թիմով պաշտպանվեց ու հասավ բաղձալի նպատակին:

Վերջին անգամ Արգենտինան Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող դարձել է 1993 թվականին: Այս հաղթանակից հետո արգենտինացիները հավասարվեցին Ուրուգվային և ռեկորդային անգամ դարձան գավաթակիր` 15 անգամ: