Եթե այդ արշավը պիտի շարունակվի, ուրիշ հերոսներ էլ փնտրեք

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:55 07-12-2023
«Ինձ մոտ մի հատ կարմիր լույս է վառվում, դա կոչվում է ժառանգականություն: Այսինքն, ի՞նչ է ստացվում, մենք ինչ-որ բան բերել ենք մեր հետ եւ մեր հետ պետք է տանե՞նք: Իմ համար շատ տարօրինակ է, որ իր հարցազրույցների մեջ տիկին Հարությունյանը կամ անձամբ է իրեն այսպես ներկայացնում՝ որպես գործող նախագահ․ հուսամ, սխալմունք է եղել, չի կարող լիազորությունները դադարած մարդն այդ գործն անի, այդտեղ նույնիսկ քրեական հոդված կա, կոչվում է ինքնիրավչություն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ դիմելով ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանին։

Նա հարցրեց, որտեղի՞ց Հարությունյանը լեգիտիմ ակնկալիք ունի, որ նորից կարող է 4 տարի ժամկետով ընտրվել ու պաշտոնավարել, եթե մեկ անգամ արդեն ընտրվել է։

«Նույնիսկ մենք այստեղ ունենք ընդամենը լեգիտիմ ակնկալիք պաշտոնավարելու ընդամենը 5 տարի: Ես, օրինակ, չգիտեմ, 5 տարին լրանալուց հետո պատգամավոր լինելո՞ւ եմ, թե՞ չէ: Նեղանալ, վիրավորվել կարո՞ղ եմ, եթե պատգամավոր չդառնամ երկու պատճառով կամ ցուցակում չլինեմ, կամ չընտրվեմ: Դա շատ տարօրինակ կլինի»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը պնդեց, որ փակ հանդիպումների վերաբերյալ արտահոսքերի հրապարակումներում հիշատակում են իր անձը՝ դիտողականություն ապահովելու համար՝ հղում անելով մի 3-4 տարվա վաղեմության վարույթի: «Ոչ այն ժամանակ էին այդ վարույթ հարուցողները այդ վարույթից շատ բան հասկանում, ոչ էլ հիմա են հասկանում: Խնդրում եմ, տիկին Հարությունյան, եթե այդ արշավը պիտի շարունակվի, ոնց որ մինչեւ հիմա էլ շարունակվում է, խնդրում եմ, ուրիշ հերոսներ փնտրեք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ