Ուղիղ եթեր
Փարիզի կենտրոնում դանակով և մուրճով հարձակում է տեղի ունեցել
copy image url

Փարիզի կենտրոնում դանակով և մուրճով հարձակում է տեղի ունեցել

Արտաքին 1 տարի առաջ - 16:10 04-12-2023
Փարիզի կենտրոնում 26-ամյա տղամարդը հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել են: Այս մասին հայտնում է ֆրանսիական France 24 լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ հարձակվողը ձերբակալվել է, իսկ հակաահաբեկչական դատախազությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին:

Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները ձերբակալվածի անունը Արմանդ է: Նա ոստիկանությունում հայտարարել է, որ մտահոգված է այն բանի համար, թե որքան շատ մուսուլմաններ են զոհվում Աֆղանստանում և Պաղեստինում:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հաստատել է AFP գործակալության փոխանցնած տեղեկությունը այն մասին, որ հանցագործը զինված է եղել դանակով ու մուրճով, բղավել է «Ալլահ Ակբար»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի