Ավտոմեքենաների ներկրման տուրքերը բարձրացնում են, որ բյուջեն լցնեն. հարցում

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 09:55 27-11-2023
Դեկտեմբերի 1-ից ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է շահութահարկ վճարեն ոչ թե իրենց կողմից ստացվող փաստացի եկամտից, այլ ներմուծված մեքենայի մաքսային արժեքի, գումարած մաքսատուրքի և բնապահպանական վճարի հանրագումարի 20 %-ից։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ ավտոմեքենաների ներկրման տուրքերը 20 տոկոսով բարձրանալն ո՞ւմ շահերից է բխում։

Հարցվածներից մեկը պատասխանեց հետևյալ կերպ.

«Դա ներկրողների համար չեն անում, այլ իրենց համար, որ բյուջեն լցնեն, կամ էլ մեկը մեծաքանակ մեքենաներ է բերել, ուզում են՝ թանկացնեն»։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ ներկրման տուրքերի բարձրացումը ճիշտ որոշում է, քանի որ այնքան շատ են մեքենաներ ներկրել Հայաստան, որ ճանապարհներին էլ տեղ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված