Ադրբեջանի 5 նախապայմաններից 4-ը կատարված են, մնացել է՝ թուրքերին լցնեն Հայաստան. Գագիկ Համբարյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:59 17-12-2023
«2020 թվականից հայ-ադրբեջանական հարաբերությունները նույնիսկ բանակցային գործընթացում չկան, որովհետև Ադրբեջանը ուզում է այն, ինչ ուզում է։ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է այն, ինչ ցանկանում է, և այս հետպատերազմյան 3 տարիները, ինչպես նաև մի քանի ամիս առաջ Արցախի կորուստը ապացուցում են, որ կապիտուլյանտ Նիկոլի իշխանությունը և հենց կապիտուլյանտ Նիկոլը որևէ ձևաչափով չեն կարողացել և չեն էլ կարողանա դրական արդյունքի հասնել»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի խոսքով` Ադրբեջանը իր եվրոպացի գործընկերների օգնությամբ հասավ իր ուզածին․ ստացավ Արցախը։

«Նիկոլի թողտվությամբ և Նիկոլի գործակալ ԱԳ նախարարի թողտվությամբ տեղի է ունենում այն, ինչ հիմա մենք ունենք։ Ադրբեջանը ունեցել է 5 նախապայման Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, մնացել է ընդամենը պարտադրել կապիտուլյանտ Նիկոլին, որպեսզի Հայաստանը լցնի թուրքերով։ Մյուս 4 նախապայմանները գրեթե կատարված են.Արցախից հրաժարվել ենք, մենք գրեթե բանակ չունենք, հրաժարվել ենք Ցեղասպանության միջազգայնացումից, մնացել է ընդամենը թուրքերին լցնեն Հայաստան և վերջացնեն ամեն ինչ»,-ընդգծեց Համբարյանը։

Քաղաքագետը խոսել է նաև հայ ռազմագերիների հայրենադարձման մեջ քաղաքական բաղադրիչի մասին։

Մանրամասները`տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում