Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետ մեծ աշխատանք է կատարել ՀՕՊ միասնական համակարգի ձեւավորման հարցում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը։
Այսօր կայացած խորհրդակցությունում նա նշել է, որ ընդհանուր անվտանգության ապահովման հարցերը նա բանակցությունների ժամանակ քննարկել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որն այս օրերին այցով գտնվում է Ռուսաստանում։
«Ցանկանում եմ կարճ անդրադառնալ դրանցից մեկին։ Մանավանդ որ վաղը մենք Մինսկում հանդիպելու ենք գործընկերների հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։
Հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական ընդհանուր համակարգի ձեւավորումն է։ Մենք արդեն այս իմաստով մեծ աշխատանք ենք կատարել»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։