Թուրքիան մշակել է սեփական արտադրության ՀՕՊ համակարգի հրթիռ
copy image url

Թուրքիան մշակել է սեփական արտադրության ՀՕՊ համակարգի հրթիռ

Արտաքին 3 տարի առաջ - 14:39 08-11-2021

Թուրքիայում իրականացվել են հրթիռի փորձարկումներ, որը մշակվել է Siper թուրքական հակաօդային պաշտպանության համակարգի համար։ Այս մասին հաղորդել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության (SSB) ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

«Մենք բարեհաջող ավարտեցինք մեծ հեռահարությամբ և բազմամակարդակ գործողությամբ Siper հակաօդային պաշտպանության համակարգի ևս մեկ կարևոր փուլ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Siper ՀՕՊ համակարգը սպառազինության մեջ կմտնի 2023 թվականին։