Թեհրանը հայտնում է սեփական ՀՕՊ համակարգի թարմացման մասին
copy image url

Թեհրանը հայտնում է սեփական ՀՕՊ համակարգի թարմացման մասին

Արտաքին 1 տարի առաջ - 14:03 13-11-2023
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության հյուսիսարեւելյան գոտու հրամանատար Մոհամադռեզա Մասումին հայտարարել է, որ երկիրը թարմացրել է ՀՕՊ համակարգը՝ հաշվի առնելով նոր սպառնալիքները։

Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Մասումին հայտնել է, որ իրանական ՀՕՊ-ը կարող է որսալ ցանկացած սպառնալիք։ Նրա խոսքով՝ եթե աերոտիեզերական սպառնալիքները սրընթաց ավելանան, ապա նույն արագությամբ երկրում կզարգանա նաեւ պաշտպանական տեխնիկան։

Իրանցի հրամանատարը նաև ասել է, որ Իրանի ռազմական առաջընթացը ուղղված է միայն զսպմանը։ Նա այս համատեքստում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ռազմական բնագավառում Իրանի ձեռքբերումները հարևանների համար սպառնալիք չեն պարունակում։


Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի