Նեթանյուհուն հայտնել է որ անձնական պատասխանատվություն է կրում իսրայելցի պատանդների համար
copy image url

Նեթանյուհուն հայտնել է որ անձնական պատասխանատվություն է կրում իսրայելցի պատանդների համար

Արտաքին 1 տարի առաջ - 17:58 21-11-2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ անձամբ է պատասխանատու Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման համար։ Այս մասին Նեթանյահուն հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

«Ռազմական կաբինետի անդամների հետ ես հանդիպեցի առևանգվածների ընտանիքներին: Իսրայելցի պատանդները միշտ իմ սրտում են, և որոնց վերադարձն ինձ համար ուղենիշ է: Մեր առևանգվածների վերադարձը ամենաբարձր առաջնահերթությունն է, և ես լիովին հավատարիմ եմ դրան»,- ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը մեկնաբանել է նաև ռազմական գործողությունների նեղ կաբինետի անդամների և առևանգված իսրայելցիների հարազատների հանդիպման արդյունքները, որը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբում։

Վերջինս հավելել է, որ պատանդների հարազատների հետ շփվելու ընթացքում նրանց պատմել է իրավիճակի մասին և հետախուզական որոշ տվյալներ է փոխանցել։