Առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում. shamshyan.com
copy image url

Առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ՝ Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:02 20-11-2023
Արդեն 2 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերի ճանապարհներին. ուժեղ ձյուն է տեղում, ինչի պատճառով էլ բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, կա՛մ չեն կարողանում շարժվել, կա՛մ ստեղծում են վթարային իրավիճակներ։

Գեղարքունիքի պարեկները մոտ 25-ից ավելի ավտոմեքենաներ, որոնցից 20-ի անվադողերն ամառային էին և ձնասահքի պատճառով հայտնվել էին վտանգավոր իրավիճակներում, հրելով դուրս են բերել անվտանգ վայր։

Նույն բարձիթողի վիճակն է նաև Տավուշի մարզի Դիլիջան, Դիլիջան-Վանաձոր ճանապարհներին, որտեղ միայն աշխատանքներ են կատարում տեղի պարեկները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում