68 ավտոմեքենա չի կարողացել հաղթահարել առատ ձյան պատճառով առաջացած արգելքները
copy image url

68 ավտոմեքենա չի կարողացել հաղթահարել առատ ձյան պատճառով առաջացած արգելքները

Ներքին 2 տարի առաջ - 10:12 12-02-2023
Փետրվարի 11-12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 ավտոմեքենա և 87 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: