Շիրակի մարզում մոտ 30 սանտիմետր ձյուն է տեղացել

Ներքին 1 տարի առաջ - 19:50 20-11-2023
Այսօր առավոտից Շիրակի մարզի բարձրադիր հատվածներում՝ Ամասիայում և Աշոցքում, առատ ձյուն է տեղացել։ Ձյան շերտի բարձրությունը մոտ 30 սմ է։



Ավելի վաղ հայտնել էինք, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:



Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք։

Ամենից շատ դիտված