Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում. shamshyan.com
copy image url

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 20:43 03-07-2022
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, որի մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 18:25-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, Մարմարաշենի կամրջի մոտ, Չինաստանի Հանրապետության քաղաքացի, 28-ամյա Չեն Խուանպենգը՝ իր վարած BMW Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյան, տապալել այն ու հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Վթարի մասին նշված գումարտակում նյութեր են նախապատրաստվում: