Մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել․ Ոսկանյան
copy image url

Մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել․ Ոսկանյան

Միտք 1 տարի առաջ - 23:25 18-11-2023
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Ցավալիորեն, մենք՝ որպես ազգ և պետություն, դեռևս չենք գիտակցում, թե ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ անդունդում ենք հայտնվել։

Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ ճղճիմ բռնապետ էթնիկական զտմամբ ու ցեղասպանական գործողությւոններով հայությունից ամբողջությամբ դատարկել է հազարամյակներ շարունակ մշտապես հայ բնակչություն ունեցող հայկական քաղաքակրթական և աշխարհագրական տարածք՝ մեր հայրենիքի մի հատվածը։

Իսկ մեզանում «ուրախանում» են նրանով, որ այսինչ ու այնինչ պետությունը կամ քաղաքական գործիչը խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։

Իսկ քաղաքականությամբ «չզբաղվողները» լռում են։ Դե, Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը հազարավոր քառակուսի կիոլմետրերով անտառները, հարյուրավոր կիլոմետրերով գետերը, Փոքր Կովկասի լեռնագագաթները, որոնք կազմում են հայկական Արցախ աշխարհի քաղաքակրթական և աշխարհագրական լանդշաֆտը, հո Երևանի կենտրոնի ինչ-որ մի պայմանական պուլպուլակ չե՞ն, որ «ապաքաղաքականորեն» ակտիվ քննարկվեն։

#չՀայաստանը»։

Ձեզ գուցե հետաքրքրի