Քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը․ Կարեն Հեքիմյան
copy image url

Քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը․ Կարեն Հեքիմյան

Ներքին 1 տարի առաջ - 14:10 18-11-2023
Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ կառավարությունը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

«Նախագծի» քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:

Ամոթ ՀՀ կառավարությանը:

Սակայն, Հայաստանի բնակչության իրեն «ընդդիմադիր», «հայրենասեր» և «արհեստավարժ» հռչակած հատվածի ներկայացուցիչները, «չնկատելով» քարտեզում բացակայող Արծվաշենն, իրար հերթ չտալով, «մտահոգություն են» հայտնում, որ քարտեզում ներկայացվել է ««Պարսից ծոց»-ի աղավաղված ու Իրանի համար վիրավորական կեղծ անվանումը»:

Սա է հայաստանյան իրականությունը: Հայաստանցիների զգալի հատվածի համար քարտեզի վրա Իրանի աշխարհագրական տեղանունների ճշգրիտ ներկայացումը շատ ավելի կարևոր է քարտեզից բացակայող Հայրենիքի մի մասից»:

Ամենից շատ դիտված