Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը
copy image url

Թուրքիայի կազմակերպած ցուցադրությանը ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը

Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 23:04 10-02-2025
Թուրքագետ Մելինե Անումյանը գրում է․

«Հռոմում գտնվող մեր հայրենակիցներից մեկը Armenian Tourism Community ֆեյսբուքյան խմբում ահազանգում է, որ Կոլիզեյում Թուրքիայի կողմից կազմակերպված ցուցադրության ժամանակ ներկայացված տարածաշրջանային քարտեզում բացակայում է Հայաստանը…։

Ի դեպ, ցուցադրությունը նվիրված է հայկական պատմական Ուրֆայում գտնված Պորտասար հնավայրին, որը թուրքերն անվանում են Գյոբեքլիթեփե՝ այն բառացի թագմանելով հայերենից…։ Ահա թե ինչպես են պատասխանում թուրքերը ՀՀ հյուրանոցներում նամազի համար աղոթատեղիներ բացելու նախաձեռնությամբ հանդես եկած մեր իշխանություններին…»։

Ամենից շատ դիտված