Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Իրաքի հյուսիում գտնվող Հաքուրքի շրջանում «Մագիլ-կողպեք» (Pençe Kilit) օպերացիայի արդյունքում օդային գործողություններով վնասազերծվել է Թուրքիայի կողմից «ահաբեկչական» կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 13 զինալ։ Գրում է
Ermenihaber-ը։
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը «փնտրե՛ք, գտե՛ք, քանդե՛ք» գաղտնաբառով շարունակում են պայքարել «ահաբեկիչների» դեմ և այդ գործողությունները չեն դադարի այնքան ժամանակ քանի դեռ տարածաշրջանում վերջին «ահաբեկիչը» չի վնասազերծվել։