«Պոլիգրաֆ»-ում քրեական վարույթի շրջանակում ոստիկանությունը օպերացիա է իրականացրել
copy image url

«Պոլիգրաֆ»-ում քրեական վարույթի շրջանակում ոստիկանությունը օպերացիա է իրականացրել

Ներքին 1 տարի առաջ - 13:51 25-04-2023
Պոլիգրաֆի հետ կապված կա հարուցված քրեական վարույթ, որի շրջանակներում էլ իրականացվել է հատուկ օպերացիա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Այլ մանրամասներ կարող է տրամադրել Քննչական կոմիտեն»։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ վարույթ կա նախատեսված, բայց այս պահին տեղեկատվության ճշգրտման փուլում է, և ավելի ուշ կկարողանա տեղեկություն տրամադրել։

Ոստիկանության ծառայողները նշված վայրից մոտ 40 անձ են բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որոնցից մեծ մասի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կասկածելի առարկաներ, սառը զենքեր։

Ձեզ գուցե հետաքրքրի