Թաթուլ Ասիլյանին ՔՊ էր բերել Արփի Դավոյանը․ Փաշինյանը նրան էլ կպատժի
copy image url

Թաթուլ Ասիլյանին ՔՊ էր բերել Արփի Դավոյանը․ Փաշինյանը նրան էլ կպատժի

Ներքին 1 տարի առաջ - 17:55 14-11-2023
Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՔՊ վարչության որոշմամբ 2018 թվականի «հեղափոխության» ակտիվ մասնակից, Նիկոլ Փաշինյնաի մոլի աջակից Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ համաձայն ՔՊ կուսակցության կանոնդադրության, ՔՊ-ին անդամագրվելիս պարտադիր պայման է, որ կուսակցությունից որևէ մեկը երաշխավորի տվյալ անձի համար։ Թաթուլ Ասիլյանի դեպքում երաշխավորը ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն է․

«ՔՊ կուսացության շարքերը համալրելու ժամանակ դիմումի մեջ նշվում է, թե ՔՊ-ից ով է իրեն ներկայացնում, ով է պատասխանատու իր համար։ Թաթուլ Ասիլյանի դեպքում այդ մարդը Արփի Դավոյանն է։ Ինքն է Թաթուլին բերել և ներկայացրել…»:

Oragir.News-ը կապ հաստետեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դեվոյանի հետ, վերջինս ասաց՝ «ես նիստի եմ», ապա անջատեց հեռախոսը։

Ավելի ուշ կրկին փորձեցինք կապ հատատել ՔՊ-ական պատգամավորի հետ,սակայն օգնականը պատասխանեց, որ իրեն ևս չի հաջողվում կապ հաստատել Դավոյանի հետ։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանն առաջիկայում Արփի Դավոյանին էլ կպատժի։

Նշենք նաև, որ Արփի Դավոյանը ՔՊ վարչության անդամ է և կողմ է եղել Թաթուլ Ասիլյանին ՔՊ-ից հեռացնելու որոշմանը։