Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են. shamshyan.com
copy image url

Արփա լիճ տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes-ներ. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 18:14 12-11-2023
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի՝ Ամասիայի վարչական տարածքում՝ «Արփա լիճ» տանող ճանապարհին ճակատ ճակատի բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ 3-ը՝ Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած՝ Գյումրու շտապօգնության և Ամասիայի բժշկական ամբուլատոր կենտրոնի բժիշկները:

Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։