Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հանրապետության հրապարակում ռազմական շքերթ անցկացնելն է․ Դանիելյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:17 09-11-2023
Հիմա իշխանությունները զբաղված են նախատոնական արարողություններով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մենք տեսնում ենք՝ ինչպես են զարդարում փողոցները, ինչպես են նախապատրաստվում տոներին: Նրանք փորձում են մոռացության մատնել այն, ինչ կատարվել է մեր ժողովրդի, մեր ազգի հետ, Արցախի հետ: Սա է իրենց մարտավարությունը: Շատ մեծ գումարներ ծախսելով պատրաստվում են աննախադեպ խրախճանքի: Մեր տեղեկատվությամբ, շատ մեծ աշխատանք են տանում այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։