«Հեղափոխության» ակտիվ մասնակիցը դուրս է գալիս ՔՊ-ից 
copy image url

«Հեղափոխության» ակտիվ մասնակիցը դուրս է գալիս ՔՊ-ից 

Ներքին 1 տարի առաջ - 18:16 07-11-2023
«Հեղափոխության» ակտիվ մասնակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայկ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է դիմում ներկայացնել և կուսակցությունից դուրս գալ։

Ժամանակին «հեղափոխությամբ» ոգևորված Հայկ Նազարյանն անգամ դստերն Աննա է կոչել, վարչապետի տիկնոջ պատվին։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Նազարյանը Կառավարական ամառանոցում է աշխատել, ժամանակ առ ժամանակ օգտվել է նաև ծառայողական մեքենաներից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ նա պարբերաբար մեքենաները վարել է ոչ սթափ վիճակում, ինչն էլ զայրացրել է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին․
«Ասել են՝ կամ խելքդ գլուխդ հավաքիր, կամ դուրս կգաս աշխատանքից»։

Նշենք, որ Հայկ Նազարյանն իր գրառման մեկնաբանություններում տարբեր պատճառներ է ներկայացնում ՔՊ-ից դուրս գալու որոշման վերաբերյալ, հիմքում դնելով նախկինների հետ համագործակցությունը, սակայն պատճառն իրականում այլ է։

Մեր տեղեկություններով Նազարյանը նաև ֆինանսական խնդիրներ ունի․ «Տարբեր մարդկանցից պարտքեր էր անում, նրանք էլ հետո զանգում էին ՔՊ-ական պաշտոնյաներին»։