Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը հանրությանը ներկայացրեց իր «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմությունը
copy image url

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցը հանրությանը ներկայացրեց իր «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմությունը

Ներքին 3 տարի առաջ - 23:02 27-09-2021

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն հենց իր պաշտպանական դիրքերից ամեն օր մեկ ակնթարթ անմահացնելով՝ ստեղծել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմությունը: Այն արտացոլում է ճակատում անցկացրած ամեն մի օրը, մարտնչողների առօրյան, կենցաղը, ապրեցնելու ակնթարթները, կռվի խաղաղ կողմը:

Ֆոտոպատմության եռօրյա ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Միքայելը շեշտեց, որ մարտի դաշտում ամենակարևորը զինվորական առաքելությունն է, բայց լուսանկարչի համար ամեն մի կադրը պատմություն է դառնում, հատկապես պատերազմի դաշտում: «Եթե ես ժամանակ ու հնարավորություն ունենայի, կլուսանկարեի 30, 40, 50 հազար կադր մեկ օրում, բայց ստիպված մեկ կադր էի նկարում ու փորձում ներկայացնել ամբողջ օրը՝ մեկնաբանելով որպես պատերազմի խաղաղ կողմը»,-պատմեց Միքայելն ու հավելեց, որ անդրադարձել է խաղաղ կողմին, քանի որ ամեն խաղաղության մեջ կա չնչին դաժանություն, ոչ մարդասիրական կողմ և հակառակը:

Պատերազմի ընթացքում Միքայելը շատ կորուստներ է ունեցել: Այսօր ամեն քայլ անելիս իր անմահ ընկերներից ասես հարցնի, թե ինչն է ճիշտ: «Գիտեմ, որ նրանք ցանկանում են՝ մենք ուժեղանանք, ավելի պատրաստված լինենք»,- եզրափակեց Միքայել Նազարենկոն:

Ցուցահանդեսին առաջին անգամ ցուցադրվեց նաև Նազարենկոյի «1080 ժամ» խորագրով փաստավավերագրական ֆիլմը, որի կադրերի գերակշիռ մասը նկարահանվել է պատերազմի ընթացքում առաջնագծում։ Ֆիլմը նաև ներառում է հետպատերազմական շրջանում նկարահանված հարցազրույցներ պատերազմի մասնակիցների հետ:

Ամենից շատ դիտված