Դատախազը պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
copy image url

Դատախազը պահանջեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Ներքին 1 տարի առաջ - 11:42 07-11-2023
Բաքվի զինվորական դատարանում ընթացող վարույթում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։

Նա նշեց, որ Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Դատախազն իր ելույթում պահանջել է, որ Վագիֆ Խաչատրյանը պատիժը կրի բանտում, իսկ պատիժը կրելուց հետո վտարվի Ադրբեջանից։

Առաջիկայում սպասվում է վերջնական դատավճիռը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։