Ալբանիայի կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերաքննիչ դատարանը երկրի ներքին գործերի նախկին նախարար Սաիմիր Թահիրիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է հյուսիսմակեդոնական Sitel հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դատարանը վերանայել է նախորդ դատավճիռը, ըստ որի՝ Թահիրին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ հանցավոր խմբավորումների հետ համագործակցությամբ թմրանյութերի ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավորությանը պատկանելու համար։
Հաշվի առնելով նախկին նախարարի համաձայնությունը կրճատված ընթացակարգով դատավարությանը, նա երեք տարի 4 ամիս կանցկացնի ճաղերի հետևում։
Թահիրին կալանավորվել էր 2017 թվականին, սակայն, օգտագործելով իր կապերը ազդեցիկ կլաններից մեկում, որի մեջ մտնում էին նաև նրա հարազատները, փախել էր կալանքից և ղեկավարում էր իր պաշտպանությունը՝ ազատության մեջ լինելով և հրաժարվելով պատգամավորական մանդատից՝ պնդելով իր անմեղությունը։
Թահիրին ղեկավարել է Ներքին գործերի նախարարությունը 2013-ից 2017 թվականներին՝ ներկայիս վարչապետ Էդի Ռամայի կառավարության կազմում։