Ադրբեջանը կողմից իրականացված հանցագործ քաղաքականությունը բերել է ցեղասպանության և հայաթափման․ Սեյրան Օհանյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:53 06-11-2023
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա ամփոփեց հանդիպման արդյունքները․ «Ներկայացրինք Արցախի նկատմամբ Ադրբեջանի հայատյաց, ագրեսիվ, հանցագործ քաղաքականության արդյունքը, որ իրենք Արցախը հայաթափեցին եւ էթնիկ զտումների, բռնի տեղահանման միջոցով ցեղասպանություն է իրականացվել Արցախի ժողովրդի նկատմամբ:

Նաեւ խոսակցություն գնաց ՀՀ-ում տիրող ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ այն մոտեցումների մասին, որ այսօր ՀՀ իշխանություններն իրականացնում են ժողովրդավարության անվան տակ ժողովրդավարական իրավիճակի դեմ՝ իրեց քայլերով:

Ներկայացվեց եւ դատական համակարգում իրականությունը, զարգացումները, թերացումները, այլընտրանքային եւ նաեւ տարբեր հանձնաժողովներում զավթման ուղղությամբ կատարվող քայլերը ՀՀ իշխանությունների կողմից: Խաղաղ հավաքներում իրականացվող անօրինական գործողությունները խաղաղ ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի