Oragir.News-ը զրուցել է «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։
-Պարո՛ն Ղուկասյան, նոր մշակույթ էիք բերել, քաղաքացիներին տրամադրում էիք Երևանի ավագանում անդամների անձնական հեռախոսահամարները, սակայն, վերջերս քաղաքացիներին հորդորում եք զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ, ի՞նչ փոխվեց։-Ոչինչ չի փոխվել, և՛ ավագանիներին են զանգահարում, և՛ թեժ գիծ, ուղղակի զանգերի քանակը գերազանգել է սպասվածը։ Ամենայն անկեղծությամբ դրան պատրաստ չէինք, բայց դա չի նշանակում, որ մեզ սկսել են քիչ զանգել։ Բացի զանգերից ավագանիները ստանում են նաև անձնական նամակներ՝ ոչ միայն Երևանից, այլ նաև ՀՀ մարզերից։ Արդար չէ, որ քաղաքապետարանում կան 5 կուսակցության ավագանիներ, բայց աշխատի միայն մեկը։
-Գո՞հ եք քաղաքապետարանի արձագանքից Ձեր բարձրաձայնած խնդիրներին։-Եթե ասեմ՝ շատ դժգոհ եմ, սուտ կլինի։ Կան թաղապետարաններ, որոնք ավելի օպերատիվ են արձագանքում, օրինակ՝ Կենտրոնի թաղապետարանն ու Արաբկիրինը, ինչպես նաև Շենգավիթի թաղապետարանը, իսկ մնացածը՝ մի քիչ դանդաղ են աշխատում։
-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ եք կարծում Տիգրան Ավինյանը հնարավո՞ր է դառնա ամենաարդյունավետ քաղաքապետը մինչ այժմ եղածներից։-Չէ՛, պետք չի նման կարծիք կազմել։ Մինչ այժմ եղածներից ես ոչ մի արդյունավետ քաղաքապետ չեմ տեսել, և չեմ կարող որևիցե մեկի անունը տալ, որ իրենց աշխատանքը գնահատեմ գոնե բավարար, բոլորին գնահատում եմ 2։ Իսկ ինչ վերաբերվում է Ավինյանին, ի՞նչ է նա արել, որ ես կարողանամ նրան համարել ամենաարդյունավետը։ Ավինյանին իր աշխատանքի համար նշանակում եմ 3։
-Պարո՛ն Ղուկասյան, Երևանի նախկին քաղաքապետերը իրենց երդմնակալության արարողության վրա գումարներ չեն ծախսել, Հայկ Մարությանը մի քանի հարյուր հազար դրամ, իսկ Տիգրան Ավինյանը՝ 200 հազար դոլարից ավել, ինչպե՞ս եք վերաբերվում դրան։- Շատ վատ։ Ավինյանը 200 հազար դոլար արժե՞, որ երդմնակալության վրա այդքան գումար ծախսեց։ Նա Երևանի համար 200 հազար դոլարի լավություն արած կա՞, չկա՛։ Կամ ինչ է նշանակում այս պայմաններում 200 հազար դոլար ծախսել երդմնակալության վրա, ինքը հո Անգլիայի թագուհին չէր։ Ես հրապարակել եմ ծախսերի ցանկը, այնտեղ ամենաէժանը յուբկով զինվորներն էին, 8 հոգուն միասին 150 հազար դրամ էին տվել, մարմնավաճառներն ավելի թանկ են։
-Եվ վերջին հարցը, համագործակցության հեռանկարներ տեսնո՞ւմ եք ավագանու մյուս անդամների հետ, կամ գուցե արդեն համագործակցո՞ւմ եք։-Անդրանիկ Թևանյանի ավագանին առհասարակ չի ներկայացել նիստերին, իսկ Հայկ Մարությանի ավագանին էլ եկավ, իրեն ցույց տվեց, գնաց։ Եթե այս մարդիկ պետք է իրենց տանը նստեին, ինչի՞ մասնակցեցին ընտրություններին, ինչի՞ 50 հազարից ավել ձայն փոշիացրեցին։ Փոխանակ հիմա գան, ստիպեն, որ քաղաքապետարանի չինովնիկներն աշխատեն, ոնց օրինակ մեր ավագանին, 5 հոգով ընկած են այստեղ-այնտեղ խնդիրներ են բարձրաձայնում։ Իսկ դրանք երևանցիների ձայները ստացան, գնացին վեր ընկան իրենց քամբախները։ Իրենք արեցին այն, ինչն այսօր արվում է Ազգային ժողովում։ Միակ ֆրակցիան որը քաղաքապետարանում ինչ-որ բան է անում, դա «Հանրային Ձայնն» է, քանի որ հիմա և՛ Նիկոլին ընտրողները, և՛ Մարության ընտրողները, և՛ «թևավորին» ընտրողները, և՛ Վազգենի «քվոր» ընտրողները զանգում են ինձ ու իմ ավագանիներին։ Բա որ ինձ էիք զանգելու, ինչի՞ դրանց ընտրեցիք, որ իրանք քֆուր չե՞ն տալիս, կուլտուրակա՞ն մարդիկ են, բա իրենց գնացեք տոկի տվեք։ Քաքաջրերը, որ Բաղրամյան պողոտայով գնում էին, ինչի՞ ինձ զանգեցին, ոչ թե «թևավորին», կամ Մարությանին, իսկ ես զանգեցի, այդ հարցը րոպեների ընթացքում լուծեցին։ Նրանց ձայն տվեցին, բայց խնդրի դեպքում զանգում են ինձ, չգիտեմ, թե դրա ճիշտը որն է։
Անի Ներկարարյան