Պատրուշևը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի մասին հայտարարությունները կարող էր անել արևմուտքի ազդեցության տակ
copy image url

Պատրուշևը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի մասին հայտարարությունները կարող էր անել արևմուտքի ազդեցության տակ

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 15:28 04-11-2023
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1991թ. սահմաններում Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին հայտարարություններն արել է, ըստ երեւույթին, Արեւմուտքի ազդեցության տակ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Նա արել է հայտարարություններ, որ մենք (Երեւանը- խմբ.) կճանաչենք տարածքները 1991թ. քարտեզով... Նա ուղիղ նշել է տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանությունները եւ հայտարարությունները նա արել է Արեւմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ բանակցություններ է վարել»,- ասել է նա։