Շարունակում են ընթանալ բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնության հանդիպումները:
Կայացած 2-րդ խաղում «Էրեբունին» 106։62 հաշվով հաղթանակ է տարել «Կիլիկիա» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Մխիթար Վարդանյանն էր (Էրեբունի)՝ վաստակած 53 միավորով: Նա նաև 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 6-ին. ժամը՝ 21:30-ին ԲԿՄԱ-ն կմրցի «Էրեբունիի» հետ: