Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով արդարացվել է․ փաստաբան
copy image url

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վրաերթի գործով արդարացվել է․ փաստաբան

Սպորտ 1 տարի առաջ - 12:01 03-11-2023
Փաստաբան Ռուբեն Բալոյանը գրառում է կատարել

«2 տարվա համառ, անկոտրում, լարված պայքարի արդյունքում աշխարհի բազմակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ քր․ օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, մահվան ելքով վրաերթ կատարելու մեջ ճանաչվեց անմեղ․․․ Շնորհավորում եմ Սիմոն ջան, հայ ազգի փառք ու պարծանք»։

Հիշեցնենք, որ Սիմոնն իր վարած «Մերսեդես CLՏ 550» մակնիշի ավտոմեքենայով «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մի տղամարդու:

Սիմոն Մարտիրոսյանը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է: