Սեպտեմբերյան վերջին պատերազմից ավելի քան 1 ամիս անց անհայտ կորած համարվող Ռաֆայելը գտնվել է։ Ռաֆայելը 9 ամսվա զինծառայող էր, պատերազմից հետո 1 ամսվա ընթացքում ոտքով շուրջ 100 կմ ճանապարհ կտրել, անցել Արցախի մի շարք գյուղերով, որոնց անուններն անգամ չի իմացել, գիշերել անտառներում, կերել հատապտուղներ, փրկվել հազար ու մի փորձանքից, ընկերացել 2 շան հետ, որոնք պետք է կյանքը փրկեին։
Ռաֆայելը չգիտեր, չէր էլ պատկերացնում, որ Արցախն արդեն շուրջ 1 ամիս է ամբողջությամբ հայաթափված է, իսկ ընտանիքը վաղուց իրենց տանը չէր ապրում։ Այդ 30 օրերի ընթացքում Ռաֆայելը շատ էր հանդիպում ադրբեջանցիների, բայց չէին նկատում նրան․ «Մի գյուղի մի բակում խնձորենի տեսա, գնացի, որ քաղեմ, ուտեմ, տեսա, որ ադրբեջանցիներն այնտեղ խորոված են անում։ Աննկատ քաղեցի գնացի»։
Բայց նկատեցին, բերեցին Ստեփանակերտ, հաց տվեցին Ռաֆայելին, որ ցուցադրական նկարեն, հետո թույլ տվեցին, որ տղան խոսի ծնողների հետ ու տուն տարան։ Ռաֆայելը հոկտեմբերի 22-ից հետո 2 անգամ իր հայրենի տուն է գնացել։
Հոկտեմբերի 25-ին Ռաֆայելը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։
Մանրամասները՝ տեսանյությում։