Մեծ հոսք կա՝ ԼՂ-ից տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:54 02-11-2023
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, արդեն իսկ մեծ հոսք կա։


Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իրենց խնդիրն է հնարավորինս արագ կազմակերպել այդ պրոցեսը՝ չնայած օրենսդրական նրբություններին։

«Մեր քաղաքականությունն այն է, որ եթե ԼՂ-ից տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն չեն ունենալու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան Հայաստանում, ապրեն ու աշխատեն այստեղ»,- ասաց նա։