Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մրցեցին Մյունխենի «Բավարիան» և «Սարբրյուկենը»։
Գերմանիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Սարբրյուկենը» սենսացիոն հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Մյունխենյան թիմի միակ գոլը խփել է Մյուլերը, իսկ մրցակիցը հաղթանակ է կորզել հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։
Այսպիսով, Գերմանիայի ամենաանվանի թիմը դուրս մնաց երկրի Գավաթի խաղարկությունից։
Հանդիպման տեսանյութը․