Սենսացիա. Փաշինյանը հանել է Սարդարապատում դրված բոլոր ծաղկեպսակները, որ իրենը դնի
copy image url

Սենսացիա. Փաշինյանը հանել է Սարդարապատում դրված բոլոր ծաղկեպսակները, որ իրենը դնի

Ներքին 10 ամիս առաջ - 16:30 28-05-2024
Այսօր՝ Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հուշահամալիրում վաղ առավոտից տեղադրված ծաղկեպսակները հանվել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր անունից ծաղկեպսակ տեղադրի։



Նշենք, որ Սարդարապատի հուշահամալիրում վաղ առավոտյան ծաղկեպսակներ էին տեղադրվել մի շարք կազմակերպությունների, քաղաքական գործիչների անունից, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից։

Սարդարապատում Փաշինյանը ելույթ ունենալուց հետո ՀՀ նախագահի և ՀՀ ԱԺ նախագահի հետ քայլել է դեպի հուշահամալիրը, որպեսզի ծաղկեպսակներ տեղադրեն։ Տարածված տեսանյութում ակնհայտ երևում է, որ հուշահամալիրի առջև դրված բոլոր ծաղկեպսակները հեռացվել են, դրվել մի կողմում, որպեսզի Փաշինյանն իր ծաղկեպսակը տեղադրի։

Ամենից շատ դիտված