«Որ հարցնում են, թե քանի երեխա ունեմ, ասում եմ 4, քանի որ Իլյաս ինձ համար միշտ ողջ է ու կողքիս․․․»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է ընդամենը 1․5 ամսվա զինծառայող, 2020 թվականին Շուշիի պաշտպանության ժամանակ նահատակված Իլյա Հակոբյանի մայրը՝ տիկին Յանան։
Արցախցի կինն ասում է՝ ինքը գոնե այն «երջանիկներից է», որը այսօր կարողանում է այցելել որդու գերեզմանին, ում հուղարկավորել էին Աբովյան քաղաքում։ Պատերազմի ավարտից հետո, չնայած Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում գտնվող տունն ամբողջությամբ ավերվել էր, սակայն ամուսիններով որոշեցին հետ գնալ Արցախ, կրկին շենացնել այն տունը, որտեղ Իլյան իր կյանքի 18 տարիներն է անցկացրել։
«Փլատակների տակից հանեցինք Իլյայիս նկարներն ու մեդալները։ Դպրոցի դասասենյակներից մեկն էլ անվանեցինք Իլյայի անունով, նստարանը, որտեղ որդիս էր նստում, ուսուցչուհին ոչ ոքի չէր թողում նստել․․․ Ապրում էի որդուս հիշողություններով, քայլում այն ճանապարհով, որով որդիս էր սիրում քայլել․ այդպես էի առնում որդուս կարոտը՝ շրջափակաման օրերին, մինչև չարաբաստիկ պատերազմը․․․
Ես տնից ոչինչ չվերցրեցի, բացի որդուս նկարներից ու ջրից, որպեսզի ճանապարհին թոռներս գոնե ջուր ունենային խմելու։ Օրեր հետո մի կերպ հասանք Հրազդան․․․»,- պատմում է Յանա Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում