Իսրայելի ռազմական գործողությունը Գազայում արդեն թևակոխել է երրորդ փուլ. Նեթանյահու
copy image url

Իսրայելի ռազմական գործողությունը Գազայում արդեն թևակոխել է երրորդ փուլ. Նեթանյահու

Արտաքին 1 տարի առաջ - 10:37 31-10-2023
Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում, որը սկսվել էր ի պատասխան պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության կողմնակիցների հարձակման, թեւակոխել է երրորդ փուլը, որը ներառում է ցամաքային գործողությունների ընդլայնում անկլավում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք մեր առջեւ հստակ նպատակ ենք դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ վարչական ներուժը։ Մենք դա անում ենք համակարգված: Նախնական շրջափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը անընդհատ շարունակվող օդային հարձակումներն են։ Երրորդ փուլը Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է։ Իսրայելի պաշտպանության ուժերը դա անում են չափված, շատ հզոր քայլերով՝ համակարգված քայլ առ քայլ շարժվելով», - վարչապետի խոսքերն է մեջբերում կառավարության մամուլի ծառայությունը։

Ձեզ գուցե հետաքրքրի