Մեծ Բրիտանիան փորձում է Գազայի հատվածում հումանիտար դադար կազմակերպել
copy image url

Մեծ Բրիտանիան փորձում է Գազայի հատվածում հումանիտար դադար կազմակերպել

Արտաքին 1 տարի առաջ - 15:14 30-10-2023
Մեծ Բրիտանիան փորձում է հումանիտար դադար կազմակերպել Գազայի հատվածում, որպեսզի կարելի լինի ավելի շատ հումանիտար օգնություն հասցնել պաշարված պաղեստինցիներին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին հայտարարել է, որ հումանիտար օգնությունը Գազա հասնում է, բայց դրա ծավալները պետք է ավելացվեն։ «Մենք աշխատում ենք եգիպտացիների, իսրայելցիների եւ այլ երկրների հետ, որպեսզի փորձենք հումանիտար դադար կազմակերպել»,- ասել է Քլեւերլին Reuters-ի զրույցում։ Բայց նա հրադադարի կոչ չի արել։

Պաղեստինի առողջապահության մարմինների տվյալներով՝ Իսրայելը մերժել է միջազգային կոչերը, այդ թվում ՄԱԿ-ինը՝ դադարեցնելու Գազայի հատվածի ռմբակոծումները, որոնց հետեւանքով մեկ միլիոն մարդ ստիպված հեռացել է սեփական տնից, զոհվել է ավելի քան 8 000 մարդ։